▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում որդին սեղանով խփել է հոր գլխին, սրճեփով՝ մոր գլխին, որը ուշագնաց է եղել և մահացել

1in.am-ը գրում է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Թադևոսյանի նախագահությամբ ավարտվել է Լեռնիկ Պ.-ի գործի քննությունը:

38-ամյա Լեռնիկը 2016 թվականի նոյեմբերի 6-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում գտնվելով հորեղբոր տանը՝ Շիրակի մարզի Կամո գյուղում, վիճել է այնտեղ գտնվող ծնողների հետ:

Վիճաբանության ընթացքում Լեռնիկը լրագրասեղանիկը բարձրացրել ու դրանով մի քանի անգամ անգամ հարվածել է հոր գլխին ու մարմնի տարբեր մասերին: Հայրը վարտիքով դուրս է փախել՝ օգնություն կանչելու:

Լեռնիկը սեղանի վրայից վերցրել է մետաղե սրճեփը, մի քանի անգամ հարվածել է մոր՝ Զոյայի գլխին, պատճառել է գանգուղեղային փակ բութ տրավմա, գլխուղեղի աջ կիսագնդում՝ արյունահավաք, նրբենու արյունազեղում, ուղեղանյութի և փորոքների արյունազեղումներ:

Ստացած վնասվածքներից  Զոյա Պ.-ն հիվանդանոցում, գիտակցության չգալով, նոյեմբերի 18-ին մահացել է:

Նախաքննության ընթացքում Լեռնիկ Պ.-ի նկատմամբ նշանակվել ու կատարվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն:

Լեռնիկ Պ.-ի հորեղբայրը դատարանում հայտնել է, որ Լեռնիկն իր եղբոր՝ Անդրանիկի որդին է, ամուսնացած է, ունի մեկ դուստր, կնոջ հետ բնակվում էր Երևանում:

Լեռնիկը հաշվառված է Գյումրիի հոգեբուժարանում, ստանում է հիվանդության թոշակ: Եղել են դեպքեր, երբ Լեռնիկը հանկարծ ագրեսիվացել է, անհիմն վիճել է ծնողների հետ, ծեծել է նրանց:

Լեռնիկի հայրն ու մայրը հիմնականում ապրել են Ռուսաստանի Տուապսե քաղաքում՝ մյուս որդիների մոտ: Նրանք Հայաստան էին եկել 2016 թվականի հոկտեմբերի 30-ին, և քանի որ եղանակային պայմանները վատն էին, նրանք ապրել են իր տանը:

2016 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 18-ի սահմաններում Լեռնիկը Երևանից եկել է իրենց տուն: Նա ագրեսիվ վիճակում էր: Գիշերն ինքն արթնացել է իր կնոջ ձայնից: Տեսել է, որ եղբոր կինը՝ Զոյան, ընկած է գետնին, իսկ Լեռնիկը սրճեփով խփում է մոր գլխին:

Ինքն ու կինը միջամտել են, Լեռնիկը թողել-դուրս է եկել:

Որոշ ժամանակ անց ներս է եկել եղբայրը՝ Անդրանիկը, որ սպիտակեղենով դուրս էր վազել օգնություն կանչելու: Անդրանիկն իրենց պատմել է, որ Լեռնիկը լրագրասեղանով այնպես է հարվածել նրան, որ սեղանը կոտրվել է:

Զոյան գանգատվել է գլխացավից, հետո կորցրել է գիտակցությունը: Իրենք շտապօգնություն են կանչել, նրան տեղափոխել են  հիվանդանոց, որտեղ նա առանց գիտակցության գալու մահացել է:

Լեռնիկի կինը հայտնել է, որ իրենք ընտանիքով գտնվել են Ռուսաստանի Տուապսե քաղաքում՝ Լեռնիկի եղբայրների մոտ: Այնտեղ են եղել նաև Լեռնիկի ծնողները:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее