▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում նորածինը մահացած է ծնվել. երեխայի գլուխը դեֆորմացված է եղել

Այսօր առավոտյան Գյումրու ծննդատանը դժբախտ դեպք է տեղի ունեցել: Asekose.am-ի հետ զրույցում ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը պատմեց, որ երիտասարդ զույգի առաջնեկը ծնվել է մահացած.

«Երեխան ծնվել է մահացած, մաշկն ամբողջությամբ բացակայել է, գլուխը դեֆորմացված է եղել»:

Այն հարցին` արդյո՞ք ծննդկանը մինչև ծննդաբերությունը համապատասխան հետազոտություններ անցել է և հնարավոր չի եղել կանխել դեպքը, Վարդան Սարգսյանն ասաց.

«Նա բոլոր հետազոտություններն անցել է ոչ միայն մեր հիվանդանոցում, այլ նաև` այլ հիվանդանոցներում, ինչպես նաև ինֆեկցիոն բուժումներ է ստացել»,- ասաց ծննդատան տնօրենը:

Խոսելով ծննդկանի առղջական վճակի մասին՝ Վ.Սարգսյանը նշեց, որ աղջկա վիճակն այս պահին բավարար է, և բժիշկներն ամեն բան անում են նրա շուտ ապաքինման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее