▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գյումրիում նիկոլենք զբաղված են դասական անասնագողությամբ, ինչն արեցին Երևանում»

Թարմացված․ «Հիմա որ գալիս են այստեղ ու նամակներ են բաժանում պատգամավորներին, ասում են՝ եկեք վարչապետի իմպիչմենթ անենք, իրենք փորձում են ինչ-որ մեկին գողանա՞ն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան դիտարկմանը, որ ՔՊ-ն փորձում է Գյումրիում մանդատ գողանալ՝ «Մեր քաղաքը» խմբակցությունից դուրս եկած Կարեն Բադալյանի միջոցով։

«Ոչ մեկ ոչ մեկին չի գողանում, ես այդ մարդուն չեմ ճանաչում։ Որևէ կապ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի և ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ։ Մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ։ Տեր ենք կանգնում ձայներին»,- նշել է ԱԺ նախագահը։

Թարմացված․ Քաղաքապետից գրություն էր ստացել ընտրատեղամասային հանձնաժողովը, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը վայր է դնում մանդատը, սակայն երկու օրվա մեջ նորից գրություն է ստացել, որ չի հրաժարվում մանդատից: Այս մասին «Թերթ»-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը:
«Դա է պատճառը, որ ընտրատեղամասային հանձնաժողովը նիստ չի գումարել՝ մանդատը հաջորդ անդամին փոխանցելու համար: ԸԸՀ-ն դիմել է քաղաքապետարան՝ մանրամասնելու, թե որ դիմումը հիմք ընդունի: Քաղաքապետը պետք է պատասխանի պաշտոնապես, սակայն դեռ քաղաքապետարանից գրություն չկա»,- ասել է Ղուկասյանը:

Լրագրող Հայկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ աչքովս ընկավ փաստաբան Սոս Հակոբյանի հարցազրույցը Գյումրիից, ստացվում ա նիկոլենք զբաղված են դասական անասնագողությամբ, ինչն արեցին Երևանում»:

***

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանությունը ինքը չէր լինի, եթե չփորձեր Գյումրիում մի կեղտոտ բան անել: Փորձում են գողանալ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքի մանդատը...
Սրանք դեռ շատ փորձեր են անելու Գյումրու իշխանությունը յուրացնելու համար: Սրանք ժողովրդի քվեի վրա թքած ունեն»։

***

«Իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ՝ կամաց-կամաց սկսելու խարխլել այն քաղաքական պատկերը, որն ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։ Նա հայտնել է․ «Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» խմբակցությունից Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ ձևավորվեց 6 հոգանոց թիմ։ Ապրիլի 21-ին այդ թիմից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դիմումից 2 օր հետո բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել, որ շարունակում է պաշտոնավարել և դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Հասկանալի է, որ այստեղ միջամտություն է տեղի ունեցել, անձի կամքի վրա ազդեցություն է եղել, նաև կարելի է հոգեբանական բռնություն անվանել։ Մեկ տրամաբանություն կա՝ ընդդիմադիրներից պոկված անկախ ավագանին կարող է ընդամենը մեկ շահի ծառայել՝ իշխանության շահին։ Այս միջամտությունը փորձ է խեղելու, փոխելու գյումրեցու քվեի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее