▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում կրթելու է Աննա Հակոբյանը. բռնի մարդահավաքին ներգրավվել է նաև ՊԵԿ-ը

Այսօր Գյումրիում Նիկոլ Փաշինյանն իրականացնելու է հարկատուների հաշվին իրականացվող «Կրթվելու նորաձև է» անբովանդակ քարոզչական արշավի հերթական հավաքը։ Հանդիպման վայրը Գյումրու դրամատիկական թատրոնն է, գրում է 168-ը:
«Բայց քանի որ Աննա Հակոբյանը տեսել է Մարալիկի տխուր կրթարշավի կիսադատարկ դահլիճը, իսկ գյումրեցիներն առանձնապես Աննա Հակոբյանի մոտ կրթվելու ցանկություն չունեն, որոշել են էս գլխից ապահովագրել իրենց ու առնվազն մասնակցության մեծ թիվ ցույց տալ։

Մոբիլիզացվել է մարզի կրթական ու առհասարակ վարչական ռեսուրսը` դպրոցների, պոլիկլինիկաների տնօրենների և ուշադրություն… Գյումրիում գործող ՍՊԸ-ների, անհատ ձեռնարկատերերի ու այլ իրավաբանական անձանց մոբիլիզացիայով։

Վերջիններիս մասնակցությունն ապահովելու համար գործին խառնվել է ՊԵԿ Շիրակի մարզային բաժինը։
ՊԵԿ աշխատակիցները երեկվանից հրավիրել են Գյումրիում գործող ՍՊԸ-ների տնօրեններին, անհատ ձեռներեցներին ու խստիվ հրահանգել X քանակով անձանց պարտադիր մասնակցություն ապահովել Գյումրու դրամատիկական թատրոնում` որևէ կերպ լցնելու համար գրեթե 700-տեղանոց դահլիճը։ Դրա համար պահանջել են մասնակիցների անձնագրերը, գրել են նրանց տվյալները ու խստիվ զգուշացրել` չլինի այնպես, որ գրանցվեն, բայց չներկայանան. ստուգելու են ու խիստ պատժեն այն անձանց, ովքեր գրանցվել ու չեն եկել»,- գրում է լրատվականը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее