asparez.am-ը գրում է.
2 օրում ` 2 դանակահարություն
Նախորդ օրը երեկոյան Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Ականատեսների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի փողոցում գործող հանրախանութի տարածքում: Խոսակցությունների համաձայն` վիճաբանություն է ծագել երիտասարդների միջեւ, նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
Գյումրի բժշկական կետրոնից տեղեկացանք, որ հոկտեմբերի 12-ին` ժամը 20:35-ին, Գյումրի ԲԿ է տեղափոխվել 1984 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ս.-ն: Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի վնասվածք, չթափանցող վերքեր՝ ձախ կեսի շրջակայքում: Նրա առողջական վիճակը բժիշկներն այս պահին գնահատում են բավարար:
Ոստիկանության լրատվության վարչությունից Ասպարեզին տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել, որ հոկտեմբերի 12-ին Գյումրու Շչեդրինի 7 շենքի դիմաց Ա.Մ.-ն անհայտ պատճառներով դանակահարել է Վ.Ս.-ին: Ա.Մ.-ին բերման են ենթարկել նույն օրը 23:45-ին: Կատարվում է նախաքննություն:
Իսկ մեկ օր անց` հոկտեմբերի 13-ին, առավոտյան ժամը 07:30-ին սուր կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքով հիվանդանոց է դիմել 1992 թվականին ծնված Ա.Ռ.-ն: Նա 102-րդ ռազմաբազայի զինծառայող է, ՌԴ քաղաքացի: Նրա մոտ ախտորոշվել է աջ թոլակողի կտրած-ծակած վերք: Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


