▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 3 տարի առաջ սպանված Ավետիսյանների դուստրն աղջիկ է ունեցել. նա կկրի փոքրիկ Հասմիկի անունը

Armeniasputnik.am-ը գրում է. Հունվարի 26-ի երեկոյան Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում 2015 թվականի հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, լույս աշխարհ է բերել իր երրորդ զավակին, որին անվանել են սպանված 3 տարեկան Հասմիկի անունով:

Երեխան ու մայրը նորմալ վիճակում են: Երեխան ծնվել է բնական եղանակով՝ 3 կիլոգրամ 300 գրամ քաշով և 51 սմ հասակով: Կայքի հետ ունեցած զրույցի ժամանակ Լուսինեի ամուսինը՝ Գոռը, ուրախությամբ նշեց, որ մոր և աղջկա վիճակը նորմալ է:

«Մեր երրորդ զավակն է: Նա Ավետիսյանների ժառանգն է՝ Հասմիկը: Մեր 3 տարեկան Հասմիկը զոհվեց 2015-ին: Ես՝ որպես փեսա, հայր ու հայ մարդ, իմ կնոջ ընտանիքի հիշատակը վառ պահելու համար եմ աղջկաս Հասմիկ կոչել: Նախապես էի որոշել՝ երեխան կրելու է Ավետիսյաններից մեկի անունը»,-նշեց Գոռը՝ հավելելով, որ իր հարազատները ևս ուրախությամբ են ընդունել այս որոշումը:

Նշենք, որ Լուսինեն և Գոռն ունեին մի դուստր և որդի: Հասմիկ անունը կրել է նաև Լուսինեի մայրը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее