▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 23-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել` մկնդեղ խմելով


Գյումրիում 23-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել` մեծ քանակությամբ մկնդեղ խմելով: Այս մասին  հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

«Օգոստոսի 17-ին Գյումրիի ԲԿ-ից ահազանգ է  ստացվել ոստիկանություն, որ 1994 թվականին ծնված աղջիկ է տեղափոխվել իրենց մոտ` դեղորայքային թունավորմամբ»,- հայտնեցին ոստիկանությունից:

Նշենք, որ աղջկան հիվանդանոց են տեղափոխել սուր էկզոգեն թունավորմամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն է կատարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее