▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրին ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների ցանկում

Գյումրին ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենագրավիչ ուղղությունների ցուցակում։ «ԱիՖ» պարբերականը կազմել է Ռուսաստանի առաջիկա մայիսիյան տոների համար մատչելի ուղղությունների հնգյակը։

Մյուս քաղաքների շարքում, այդ թվում նաև եվրոպական` Վիլնյուս և Քյոլն, հայկական Գյումրին երրորդ հորիզոնականում է հայտնվել։

«Գյումրիում կկարողանաք համտեսել լավաշ, խորոված ու կոնյակ: Այցելության համար պարտադիր վայրերից է քաղաքային շուկան` հայկական համեղ ուտելիքներով, Ազատության հրապարակը` քաղաքապետարանի շենքով, որը գեղեցիկ կերպով լուսավորվում է երեկոյան, «Ռոսիա» թաղամասի Ռիժկովի բուլվարում գտնվող վերնիսաժը, խաչքարների ծառուղին, ինչպես նաև թատերական հրապարակը` գյումրեցի հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի պատվին կանգնեցրած արտասովոր արձանով:Իսկ եթե մի քանի օր մնաք Հայաստանում` երկարացնելով մայիսյան տոները, Գյումրիից 2.5 ժամում կարելի է Սևանա լիճ հասնել, որը Կովկասի ամենամեծ բարձրադիր լիճն է։ Այնտեղ սիգից պատրաստված ուտեստներ կարելի է համտեսել», –ասում է ճանապարհորդ Դմիտրի Խավանսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее