▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրին կանցնի Դաշնակցությանը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցական որոշակի շրջանակներ կարծում են, որ երկարատեւ կոալիցիայի համար պետք է իրենց տրվի մեկ ամբողջ մարզ՝ համայնքների ղեկավարներով հանդերձ։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ խոսքը Շիրակի մարզի մասին է, որտեղ արդեն մի քանի ամիս է, ինչ բավական ակտիվ աշխատում է դաշնակցական նոր մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ ներգրավելով բազմաթիվ ծրագրեր մարզի զարգացման համար, նաեւ ՏԻՄ վերջին ընտրություններում հաջողվեց ՀՀԿ-ի լուռ համաձայնությամբ բավական ամրապնդել սեփական դիրքերը խոշորացված համայնքներում։

Ըստ որոշ խոսակցությունների՝ Դաշնակցությանը կարող է անցնել նաեւ Գյումրու քաղաքապետի պաշտոնը. քաղաքում համառորեն լուրեր են տարածվել այն մասին, որ Սամվել Բալասանյանը պաշտոն է ստանալու Չինաստանում, ինչը կնշանակի, որ ավագանին նոր քաղաքապետ կընտրի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее