▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի երեկվա դեպքերը ցույց տվեցին՝ ՔՊ-ն չի ընդունում ժողովրդի քվեն. Մինասյան

Գյումրիի երեկվա դեպքերը ցույց տվեցին՝ ՔՊ-ն չի ընդունում ժողովրդի քվեն. ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան

***

«Տեսեք 7 տարի ինչեր եք արել, ինչքա՜ն պտի բացահայտվի ու ինչքա՜ն, ձեր ձևակերպմամբ, կոռուպցիոն սրիկաներ են բացահայտվելու ձեր կազմերից»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իշխանականների մեղադրանքներին: Փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Բոլոր կոռուպցիոներ սրիկաները հայտնվելու են այնտեղ, որտեղ իրենց պատկանում է»:

***

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, խոսքն ուղղելով իշխանական պատգամավորներին, հարցրեց. «Ընդդիմադիր համայնքապետ կա՞, որ ընտրվել ա, չեք հետապնդել: Դուք ժողովրդի քվեի հետ ուղղակի չեք հաշտվում, ուրիշ խնդիր չկա»: Փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ ժամանակը սպառվել է ու հորդորեց անջատել խոսափողը: Այնուհետ նա թվեց այն համայնքապետերի անունները, որոնք ընդդիմադիր են կամ ոչ իշխանական ու բանտարկված չեն:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее