▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրի-Երևան ուղևորափոխադրող գնացքի ուղևորները չեն հասել Երևան

Այսօր Գյումրի-Երևան երկաթգծի մի հատվածում բեռնատար գնացքի վագոններից մեկի անվազույգը դուրս է եկել ռելսերից, ինչի պատճառով այդ հատվածը որոշ ժամանակով փակվել է՝ խափանելով երկաթգծի աշխատանքը: Դեպքի հետևանքով Գյումրի-Երևան ուղևորափոխադրող գնացքի ուղևորները չեն հասել Երևան, այլ վերադարձել են Գյումրի:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Գյումրի գծային կայարանների միավորման» տնօրեն Վահան Գասպարյանն «Այսօր» լրատվականի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ վնասը մեծ չէ, բայց բավականին ժամանակ է պահանջում վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար: «Աղին կայարանում» ամեն ինչ արվում է՝ ուղևորներին չսպասեցնելու և ետ ուղարկելու համար, ասել է նա: Պատասխանատուն հավաստիացրել է, որ մարդիկ հնարավորություն կստանան հաջորդ գնացքով մեկնել Երևան:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее