▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գվեն Ստեֆանիի ամուսինը պատրաստվում է դատարանում վիճարկել նրա ունեցվածքի մի մասը

Բոլորովին վերջերս սկսեցին լուրեր շրջանառվել, որ երգճուհի Գվեն Ստեֆանին ամուսնալուծվում է` տասներեք տարվա համատեղ կյանքից հետո: Դեռևս հասարակությունը չէր հասցրել մարսել այս լուրը, երբ սկսեցին տարածվել խոսակցություններ, որ ամենայն հավականությամբ այդ ամուսնալուծությունը երկարատև դատական գործընթացով կլինի:

Բանն այն է, որ ինչպես փոխանցում են արևմտյան ԶԼՄ-ները, Գվենի ամուսինը պատրաստվում է դատարանում վիճարկել վերջինիս ունեցվածքի մի մասը և արդեն իսկ մերժել է առկա ֆինանսական և նյութական մյուս հարցերը արտադատարանային ռեժիմով լուծելու Գվինի առաջարկը:

Փաստաբանները արդեն իսկ գնահատել են, որ Գվենի ունեցվածքը կազմում է ավելի քան ութսուն միլիոն դոլար, իսկ Գվենի ամուսնու` Քեվին Ռոսեյդլըլի ունեցվածքը` երեսունհինգ միլիոն դոլար:

Իրավաբանները նշում են, որ օրենքով Քեվինն ունի որոշակի իրավունքներ արդեն նախկին կնոջ ունեցվածքիւ հանդեպ, ինչի պատճառով էլ որոշել է իր մասնաբաժինն ստանալ դատական կարգով: Այս խառնաշփոթի պատճառ է հանդիսացել այն, որ զույգը ամուսնական պայմանագիր չի կնքել ու հիմա բոլոր հարցերը կարգավորվում են ընդհանուր օրենսդրական դաշտում:

Հիշեցնենք, որ զույգն ունի երեք երեխա` իննամյա Քինսթոնը, վեցամյա Զումուն և տասնյոթ ամսեկան Ապոլոնը:

Արտակ Առաքելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее