▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գտա կյանքիս իսկական նվերը. Նարեկ Մակարյանի անձնականում փոփոխություններ կան

Tert.am-ը գրում է.

Հուլիսի 2-ին` Նովոռոսիյսկ քաղաքում անցկացվել էր «Морской Узел 2016» երիտասարդ կատարողների  երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրել էր Նարեկ Մակարյանը: Երգիչը սկզբում գրավել է առաջին հորիզոնականը, իսկ հետո ոչ պաշտոնական կերպով  ստացել է նաև «Գրան պրի» արձանիկն ու հավաստագիրը:

Ինչու է «Գրան պրի»-ն ոչ պաշտոնական հանձնվել, ինչ տպավորություններով է Նարեկը վերադարձել հայրենիք և ուր է անմիջապես օդանավակայանից շտապել երգիչը՝  մանրամասները զրույցում:

 -Տեղեկացանք, որ գրավել եք առաջին հորիզոնականը «Морской Узел 2016» երիտասարդ կատարողների  երգի մրցույթում, սակայն խոսվում է նաև «Գրան պրի» մրցանակի մասին: Կմանրամասնե՞ք:

 -Այո, կա նման բան: Հավաքածս բալերի համաձայն ես պետք է «Գրան պրի» մրցանակ ստանայի, բայց կիսեցի առաջին տեղը Լիտվայի մասնակցի հետ։ Հետագայում ժյուրիի անդամները որոշեցին ինձ հանձնել «Գրան պրի»-ի այդ արձանիկը: Հավանաբար քաղաքական ինչ-որ մանրամասներ կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ: Ես ուրախ եմ, որ այսպես ստացվեց, քանի որ Լիտվայի մասնակցի հետ ընկերական հարաբերություններ ունեմ ու թող այս անգամ էլ այսպես լինի:

-Ե՞րբ վերադարձաք Երևան: Facebook-ում տեղադրած Ձեր ծովափնյա նկարներից կարելի էր ենթադրել, որ շուտ վերադառնալու ցանկություն չէիք ունենա:

-Դուք ինձ հետևում եք (ժպտում է): Իրականում ես ցանցերում շատ ակտիվ չեմ: Օրերս եմ վերադարձել, քանի որ իմ լավ ընկերոջ՝ Անահիտ Շահբազյանի հարսանիքն էր: Անահիտն ինձ համար չափազանց հարազատ մարդ է և օդանավակայանից միանգամից գնացել եմ նրա հարսանիքին:

-Արդեն հասկացաք, որ սոցիալական ցանցի միջոցով հետևում ենք Ձեզ։ Նկարներ էիք  հրապարակում գեղեցիկ աղջկա հետ մեկնաբանելով, որ աղջիկը կյանքի նվեր է: Ո՞վ է նա:

-Նա իսկապես կյանքի նվեր է: Այնպիսի տպավորություն էր, որ գտա կյանքիս իսկական նվերը: Պետք է ասեմ, որ այդ աղջիկը իրականում շատ ավելի գեղեցիկ է քան նկարում (ծիծաղում է): Ես բախտ ունեցա իրականում վայելել այդ գեղեցկությունը: Նա բնակվում է Նովոռոսիյսկում: Գեղեցկուհին մոդել է ում հետ ծանոթացա մրցույթի շրջանակներում: Հասցրեցինք բավականին շփվել: Ես նրան Հայաստան եմ հրավիրել և մոտ ժամանակներում ինձ հյուր կգա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее