Անցած շաբաթ օրը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։
Այս մասին գրում է Hraparak.am-ը։
Մեղադրանքն առաջադրվել է Կապանի մի քանի գյուղերի ճանապարհներին ադրբեջանական կողմից մաքսակետեր դնելուն զուգահեռ, այսպիսով՝ իշխանությունն այս մեղադրանքով փորձելու է փակել Դավթյանի բերանը, որպեսզի հնազանդ կատարի բոլոր հանձնարարությունները՝ կապված Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։
Մասնավորապես՝ Պնախարար Արշակ Կարապետյանը երեկ չի համաձայնել իշխանության հետ՝ թողնել, որ ադրբեջանցիներն անարգել տեղաշարժվեն մեր տարածքում, այս իսկ պատճառով ազատման դիմում է գրել։ Թիրախում հայտնվել է Արտակ Դավթյանը․ պայման են դրել՝ կամ կատարում ես մեր հրամանները՝ ադրբեջանցիներին չխանգարելու հետ կապված, կամ կալանավորվում ես։
Իրավապահ մարմիններն իշխող ուժի հրահանգով ամեն ինչ անում են, որ մեղադրանք առաջադրելու թեման չհրապարակայնացվի։
Ընդ որում, նախաքննական մարմինն այս քրեական գործով հայտնվել է փակուղում, քանի որ ԳՇ-ի բոլոր պնդումները հիմնավորվել են, որ հրթիռները եղել են որակյալ, և դրանք գնելու անհրաժեշտությունն իրականում եղել է։
Նույն տեղեկություններով՝ Դավթյանի շահերը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության նախկին պետ Մնացական Մարուքյանը, որն այժմ անցել է փաստաբանական գործունեության։ Վերջինս կայքի հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէ, թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը, եւ ինքը նշված գործով որպես փաստաբան ներգրավված չէ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում