▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգոր Կյոկչյանը՝ «Նոր ալիք» մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասին

 

Այսօր Life.panorama.am-ին երգիչ Գրիգոր Կյոկչյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին կմեկնի Սոչի, ուր այս տարի կանցկացվի «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը: Թեպետ մրցույթը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին, սակայն Գրիգորը պետք է ավելի շուտ մեկնի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար.

«Սեպտեմբերի 21-ին իմ երաժշտական պրոդյուսերի՝ Մարտին Միրզոյանի հետ միասին կմեկնենք Սոչի: Պետք է նկատեմ, որ հենց նրա հետ ենք պատրաստվել այս մրցույթին եւ արել ենք ամեն բան, որպեսզի ամենաբարձր մակարդակով ներկայանանք «Նոր ալիք» մրցույթում: Իհարկե, մի փոքր տխրում եմ, որ Մարտինը ստիպված կլինի աշխատանքների պատճառով շուտ վերադառնալ եւ ամբողջ համերգային օրերին իմ կողքին չի լինի, բայց ես կփորձեմ ինձ հետ կապված ողջ հույսերն արդարացնել»,- նշեց նա:

28-ամյա երգիչը պատմեց, որ երգերի ընտրության հարցում աշխատել են խիստ բծախնդրությամբ, ավելին՝ խոստացավ հաճելիորեն զարմացնել նոր երգով, որն առաջին անգամ կհնչի 3-րդ մրցույթային օրը.

«Երեք մրցույթային օրերից առաջին օրը, երբ պետք է կատարել որեւէ հայտնի հիթ, ըստ նախնական տվյալների կներկայացնեմ Boney M.-ի «Sunny» երգը, բայց այն կներկայացնեմ նոր շնչով, հետաքրքիր եւ դեռ չհնչված տարբերակով, որը Մարտին Միրզոյանը գործիքավորել է ջազ-ռոք ոճի մեջ: Երկրորդ մրցույթային օրը կերգեմ «Айова» խմբի հետ, ում ընտրել են մրցույթի կազմակերպիչները, նրանք են ընտրել նաեւ երգը, որը պետք է միասին կատարենք, իհարկե, այս խումբը բավականին մեծ համբավ ունի, նրանց ընտրությունից ես գոհ եմ, բայց, բնականաբար, ես կցանկանայի երգել այս մրցույթին մասնակցած մեր հայրենակիցներից որեւէ մեկի հետ: Դե իսկ մրցույթային վերջին՝ 3-րդ օրը կլինի երգի պրեմիերա. երգը կոչվում է «Afro», այն անգլալեզու երգ է, որը գրել ենք ես եւ Մարտին Միրզոյանը, այն իսկապես շատ լավ երգ է 6/8 ռիթմի մեջ, բայց իհարկե, 6/8 ասելով չենք հասկանում ռաբիզ երաժշտություն, այն շատ ճաշակով, աֆրիկյան մոտիվներով ստեղծագործություն է: Փառք Աստծո, որ մրցույթի կազմակերպիչները մեզ թույլ տվեցին ներկայացնել հենց այս երգը: Ի դեպ, անկախ մրցույթի արդյունքներից, կցանկանամ այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել»,- պատմեց Գրիգորը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее