▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգոր Դանիելյանի տարեդարձի անակնկալներն ու երեկույթ չկազմակերպելու պատճառը

Blognews.am-ը գրում է. Գրիգոր Դանիելյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը. նա բոլորում է 32 տարին, ինչի կապակցությամբ արդեն իսկ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: Մեզ հետ զրույցում Գրիգորն ասաց, որ երեկ հավաքվել էին ընկերներից մեկի տանը՝ խմելու։

 «Երբ վերադարձանք տուն, արդեն 12-ն էր, իսկ ես բավականի  խմած էի ու մոռացել էի, որ ծնունդս է: Հռիփսիմեն ինձանից մի քանի րոպե շուտ բարձրացավ վերև, երբ դուռս բացեցի նա և աներոջս ընտանիքը տորթով, շամպայնով «Happy birthday» էին երգում»,- ասաց Գրիգորը։12316165_437018583154397_5716915468656419153_n

 

Դերասանի համար այսօրն աշխատանքյաին է լինելու, երեկոյան նա կլինի ընտանիքի հետ.  «Երեկոյան ընտանիքով մի տեղ կգնանք, հաճելի ժամանակ կանցկացնենք։ Հունվարի 19-ին էլ Հռիփսիմեի ծնունդն է, և եթե նշելու ենք լինում, սպասում ենք ու համատեղ երեկույթ կազմակերպում, սակայն այս տարի որոշեցինք լուռ անել ամեն բան։ Աշխատանքային առումով շատ ծանրաբեռնված ենք, իսկ ծննդյան երեկույթ կազմակերպելը բավականին ժամանակատար է։ Դա մեծ պատմություն է»։

Գրիգորի խոսքով՝ չի կարող ասել, թե  սիրում է ծննդյան օրը, կամ ոչ։ «Ծննդյանս օրն ինձ համար սովորական է։ Եվս 1 տարով մեծանում եմ,- ասաց նա, իսկ որպես ամենատպավորիծ ծնունդ առանձնացրեց 30-ամյակի երեկույթը,- 2 տարի առաջ իմ ու Հռիփսիմեի 30-ամյակները միացրեցինք, մեծ երեկույթով նշեցինք մեր 60-ամյակը:) Շատ լավ ժամանակ անցկացրինք»։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее