▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս»-ի ավարտի և հնարավոր շարունակության մասին


Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս»-ի ավարտի և հնարավոր շարունակության մասին

Life.panorama.am-ը գրում է. Ընդամենը մի քանի օրից ավարտին կմոտենա «Ֆուլ Հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանը: Կայքը զրուցել է սցենարիստ և դերասան Գրիգոր Դանիելյանի հետ` սիթքոմի վերջին սերիայի և հնարավոր շարունակության մասին:

Հարցին, թե արդյոք հեռուստադիտողին սպասվում է անսպասելի հանգուցալուծում, Գրիգոր Դանիելյանը պատասխանեց, որ իրենք արել են հնարավոր ամեն բան, որպեսզի սիթքոմի ավարտը հետաքրքիր լինի մարդկանց, ինչպես որ դրա մեկնարկն էր.

«Սիթքոմն ունենալու է այնպիսի ավարտ, որը շատերի համար և սպասելի կլինի և, միևնույն ժամանակ, անսպասելի: Ընդհանուր առմամբ, հետաքրքիր հանգուցալուծում է տրվել, որպեսզի մեր հեռուստադիտողի համար շատ հետաքրքիր լինի,- չցանկանալով բացել փակագծերը` պատմեց «Ֆուլ Հաուս»-ի սցենարիստ Գրիգոր Դանիելյանը:

Իսկ շատերին հուզող և հետաքրքրող այն հարցին` արդյոք ամիսներ հետո հեռուստաէկրաններին կհայտնվի՞ «Ֆուլ Հաուս»-ի 5-րդ եթերաշրջանը, Գրիգորը դժվարացավ պատասխանել` ասելով.

«Այս հարցին դեռևս չեմ կարող պատասխանել, քանի որ հենց սկզբից սիթքոմը նախատեսված է եղել չորս եթերաշրջան: Գիտեմ միայն, որ հեռուստադիտողները շատ են ուզում տեսնել սիթքոմի շարունակությունը, այսինքն` 5-րդ եթերաշրջանը, բայց նորից եմ կրկնում, դեռ ոչ մի կոնկրետ պատասխան չունենք այս թեմայի հետ կապված»,- հստակեցրեց Գրիգորը:

Ամփոփելով սիթքոմի վերջին եթերաշրջանը՝ Գրիգորը նկատեց, որ այն ոչնչով չէր զիջում նախորդ եթերաշրջաններին: Ըստ նրա` վերջին ամիսների ընթացքում եթերաշրջանն ուղղեկցվեց իր հետաքրքիր զարգացումներով, ունեցավ անսպասելի լուծումներ և, բնականաբար, կունենա նաև իր հետաքրքիր և տրամաբանական ավարտը:

«Այն հաշվարկները, որոնք մենք արել էինք այս եթերաշրջանի հետ կապված, արդարացվեցին: Մի խոսքով, մենք գոհ ենք, և վստահ եմ, որ մեր հեռուստադիտողն էլ է գոհ»,- ասաց Գրիգոր Դանիելյանը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее