Blognews.am-ը գրում է. Այս օրերին բուռն քննարկվում են շրջանառվող խոսակցությունները, թե դերասան Գրիգոր Դանիելյանը և երգչուհի Հռիփսիմե Ելինյանը սպասում են իրենց երկրորդ երեխային։ Խոսակցությունների իսկությունը պարզելու համար կայքը խոսել է Գրիգորի հետ։
«Շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ, բայց այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Գրիգորն ու հավելել, որ վստահորեն կարող է նշել, թե որտեղից են սկիզբ առել այս լուրերը։
«Նախորդ տարի Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ հոլովակ էին նկարահանել, այդ փուլում Հռիփսիմեն նոր էր վիրահատություն տարել և մի քիչ գիրացած էր։ Նախորդ տարի էլ եղավ այդ խոսակցությունների տարածումը, այս տարի էլ։ Բացի այդ, հիմա համացանցում պտտվում է մեր թվարկությունից առաջվա տեսանյութ, որում Հռիփսիմեն կրկին «հղի» տեսք ունի, քանի որ այդ ժամանակ Ալբերտոն նոր էր ծնվել, և նա դեռ չէր վերականգնել կազմվածքը»,- պարզաբանել է Գրիգորը։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում