▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրեթե ամեն շաբաթ՝ հանգստյան օրերին Հայաստանում չեմ լինում. Անաիս Սարդարյան

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Անաիս Սարդարյանը այս շրջանում զբաղվում է ոչ միայն դերասանությամբ, բայց իր խոսքով՝ արվեստից հեռու չի գնում: Կայքի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ զբաղված է շատ կարեւոր ներկայացման կազմակերպչական աշխատանքներով.

«Վերջերս ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի կողմից առաջարկ ստացա որպես տնօրեն ներկայանալ մի շատ լավ ներկայացման համար, որը ամռանն արդեն բեմում կլինի: Առաջարկն ինձ համար շատ անսպասելի էր, բայց երբ իմացա, թե ովքեր են այդ ներկայացմանը մասնակցելու, սիրով ու նաեւ մեծ պատասխանատվությամբ համաձայնեցի: Ներկայացման մասին մանրամասներ չեմ հայտնի, միայն կնշեմ, որ բեմում են լինելու Լուիզա Ղամբարյանը, Արա Դեղտրիկյանը, Լեւոն Հարությունյանը, Ռոբերտ Հարությունյանը: Նրանք դերասաններ են, ովքեր ոչ միայն հայտնի են իրենց տաղանդով, այլեւ ինձնից բավականին մեծ են տարիքով, ինչն ինձ թույլ է տալիս շատ բաներ քաղել ու սովորել թե որպես դերասան, թե որպես մարդ»,- պատմեց Անաիսն ու շարունակեց.

«Ներկայացումը լինելու է տրագիկոմեդիա, որը հագեցած է լինելու եւ հումորային, եւ դրամատիկ գծերով, այն իսկապես շատ հետաքրիր ու տպավորիչ գործ է, որի հաջողման համար բոլորս կենտրոնացրել ենք մեր ուժերը: «Չի եղել գիշեր, որ չի լուսացել»՝ սա ներկայացման նախնական անվանումն է, որն արդեն իսկ հուշում է հետաքրքիր ու խորիմաստ գործի մասին: Սա չի լինելու մեր աչքին սովոր ներկայացումներից մեկը. պարսկահայ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն ու սցենարի հեղինակ Ռոբերտ Հարությունյանն ունեն նոր ու անկրկնելի մտքեր, որոնց նմանը հայ հանդիսատեսը դեռ չի տեսել»:

Որպես դերասանուհի՝ Անաիսի մոտ հեշտ է ստացվում բեմում չլինելը, բայց դերասանների հետ աշխատելը.

«Ինձ մոտ ստացվում են կազմակերպչկան աշխատանքները: Այս աշխատանքի համար շփվում եմ ինձնից տարիքով ու վաստակաշատ դերասանների հետ եւ բախտս բերել է, որ իրենք էլ ինձ են շատ հարգում ու սիրում, նրանք կողքիս են, թերացումների դեպքում անմիջապես առաջարկում են իրենց օգնությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ, ես էլ իմ հերթին ամեն ինչ անում եմ, որ ինձնից դժգոհ չլինեն: Ինչ վերաբերվում է դերասանուհի լինելով դերասանությամբ չզբաղվելուն՝ պետք է նկատեմ, որ  սկզբում պիեսին ծանոթանալիս՝ բոլոր դերասանների հետ հավասար կարդում էի, ծանոթանում այդ գործին: Սա կյանքումս առաջին անգամն է, որ դերասանությանը կողքի աչքով եմ նայում, բայց ես որպես դերասանուհի նախանձ տեսակ չեմ եւ նույնիսկ հաճույք եմ ստանում՝ տեսնելով տաղանդավոր դերասաններին բեմում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее