▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գրետա մայրիկը չէր կարող լինել վինիր արած փայլփլուն ատամնաշարով, վատ պարիկով…». Արա Ղազարյան

«Օձի լեզու» հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել «Վերջին Սպարապետ»-ը ֆիլմին:

Արա Ղազարյանը պատմել է իր տպավորությունների մասին.

«Ամբողջ ֆիլմի ընթացքում  ափսոսում էի։ Խորեն Լևոնյանը ծնվելա նաև, որ ֆանտաստիկ կերպով մխի ու շշի, ներկայացնի, հավերժացնի Վազգեն Սարգսյանի փառահեղ կերպարը։ Ինքը կարար աներ հազար անգամ ավելի լավ, եթե լիներ սցենար և եթե լիներ ռեժիսոր՝ չկար սցենար, չկար ռեժիսոր։ Չգիտեմ ինչի մասին էր ֆիլմը, չգիտեմ` մենք ինչ էինք նայում։ Չկար հերոսապատում ՝կար ֆիլմ հոպարի մասին։ Վազգեն Սարգսյանի դեպքում ֆիլմը չէր կարող լիներ հոպարի մասին ֆիլմա։ Կենցաղային մակարդակի ֆիլմ էր։ Մարջան Ավետիսյան` դերասանուհի, ում երկրպագում եմ, ում կաղամբի դերը տաս` ֆանտաստիկ կխաղա, բայց էստեղ շատ վատն էր։ Չի կարող Գրետա մայրիկը ներկայանա երեկ չէ առաջի օրը վինիր արած փայլփլուն ատամնաշարով։ Ես չէի կարողանում նայեի Մարջան Ավետիսյանի կերտած Գրետա մայրիկին՝ էդ վատ պարիկով ու պլպլուն ատամնաշարով։ Ուր էին մնացած էն հերոսները, որոնք իրականացրել են «հարսանիքը լեռներում» օպերացիան։

Իհարկե նաև համաձայն չեմ ֆիլմի վերնագրի հետ։ Ով ա ասում, որ էլ չենք ունենալու։ Ի՞նչ, պորտալարը կտրվե՞ց, վերջացա՞վ գենը։ Ես ցավով եմ հեռացել դահլիճից…»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее