▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրականագետը բացահայտում է, թե որտե՞ղ է թաղված Եղիշե Չարենցը

 

Մարտի 13-ին կլրանա Եղիշե Չարենցի 121-ամյակը:

Գրականագետ Դավիթ Գասպարյանի խոսքով՝ վերջին  տարիներին Չարենցի կենսագրության, ստեղծագործությունների բազմաթիվ փակ էջեր են բացվել:

«Միայն վերջին տասնամյակում անտիպների 3 գիրք է տպագրվել: Կան մարդիկ, ովքեր ասում են, թե ո՞ւմ է պետք անտիպ ժառանգությունը: Ռուս գրականագետը, եթե Մայակովսկուն, Եսենինին պատկանող մեկ էջ գտներ, հիմա աշխարհով մեկ հայտարարել էին:  Մենք այնքան կորած ենք մեզ պահում: Մի փչացնող, նսեմացնող հայացք կա ամեն ինչի վրա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետը:

Դավիթ Գասպարյանն անդրադարձավ Չարենցի թաղման վայրին.

«Չարենցին թաղել են Էջմիածին տանող ճանապարհի մոտ: Այնտեղ Ներքին գործերի պանսիոնատ կա, դրա բակում է թաղված: 1988 թվականին գնացել էինք տեսնելու գերեզմանը՝ ոստիկանները բռնեցին տարան՝ ասելով, թե ոսկի ենք փնտրում: Մեզ ուղեկցում էր թաղմանը մասնակցած հսկիչ-զինվորը, ով պատմել էր, թե ինչպե՞ս են Չարենցին երկու հոգի պարկով բերել, իրեն էլ ահաբեկել են՝ ասելով, որ ձայն չհանի»:

Ինչ վերաբերում է Կարսում գտնվող Չարենցի տանը՝ գրականագետը նկատեց.

«Այն տունը, որ ցույց են տալիս՝ Չարենցի տունը չէ: «Երկիր Նաիրի» վեպում նա իր տունն այսպես է ընդգծում.«Եղբորս հետ իջնում էինք, որ տեսնեինք Կարս գետը: Նշանակում է՝ բերդի տակից են իջել»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее