▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրագիտությամբ աչքի չընկնող համայնքապետը սխալով է գրել՝ «հերոսնեիի». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դիլիջանցիները զարմացած են, որ Դիլիջան խոշոր համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հարգելով՝ այսօր զոհվածների հուշարձանին ոչ թե ծաղկեպսակ է տարել, այլ՝ մի քանի ծաղիկ։ Դիլիջանցիները ասում են՝ համայնքապետարանը և համայնքի ղեկավարը հերոսների հուշարձան տանելու համար ծաղկեպսակի փող չունե՞ն։ Դավիթ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է հուշարձան իր այցի վերաբերյալ 2 լուսանկար և գրառել․ «Հարգանքի տուրք 44-օրյա պատերազմում անմահացած հերոսնեիի հիշատակին»։ Գրագիտությամբ աչքի չընկնող համայնքապետը սխալով է գրել՝ «հերոսնեիի»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее