▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում. գրպանահատին գտել են, տուժողին՝ ոչ

 

Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 33 շենքի մոտից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 39-ամյա Կամո Խ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է 24.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  կայքին հայտնում են, որ Կամո Խ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նշված դրամը գողացել է նույն օրը, ժամը 18.30-ին, «Տաշիր» առեւտրի կենտրոնի մոտ` թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում, անհայտ քաղաքացու գրպանից:

Գողոնն առգրավված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее