▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն Երևանում. հափշտակել են հայտնի գործարարին պատկանող թանկարժեք հուշանվերներ.shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչ Ներսիսյանի կողմից ապօրինի բնակարան մուտք գործելու եղանակով խոշոր չափի գողություն կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` հունիսի 10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հայտարարություն է տվել Երևան քաղաքի Վահագն Դավթյան փողոցի 7-րդ տան բնակիչ, 60-ամյա Սեդա Մելիքսեթյանը և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք 2-րդ հարկի պատշգամբից մտնելով տուն` գողացել են ձվի տեսքով 3 թանկարժեք հուշանվեր և Սամսունգ տեսակի բջջային հեռախոս: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Բարսեղյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության վաժնի պետ Արմեն Գասպարյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու և գողունը հայտնաբերելու ուղղությամբ

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее