▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն են կատարել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի տանից. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Այսօր` դեկտեմբերի 25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները, ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 22-ամյա Արսեն Ղազարյանին, Էջմիածին քաքաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Գրիգորյանին և Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ, 21-ամյա Հարություն Գրիգորյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջիններս դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը գողություն են կատարել Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցի 25 տանից` գողանալով 1 ոսկե շղթա խաչով և արծաթյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված տունը պատկանում է սիրված ու ճանաչված երգիչ, վաղամեռիկ Արամ Ասատրյանի որդուն` 39-ամյա Արտաշես Ասատրյանին, իսկ բերման ենթարկված Ս. Գրիգորյանը ոստիկանության Էրեբունու բաժնի նախկին աշխատակից է` աշխատել է տեղամասային տեսուչ: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Էջմիածնի ոստիկանները հայտնաբերել են սիրված երգչի տղայի տանից գողացված ապրանքները:

Պարզվել է նաև, որ եռյակը կատարել է մոտ 25 բնակարանային գողություններ, գողունի մեծ մասը ոստիկանները հայտնաբերել են:

Եռյակը ձերբակալվել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Ասատրյանի տանից նախկինում էլ է գողություն կատարվել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее