Օգոստոսի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Ոսկերիչների 8 հասցեում գտնվող «Ռեդ Բրիջ» հյուրանոցում գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժող, 33-ամյա Ալինա Տ․-ն հայտնել է, որ ժամը 12։00-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված հասցեի հյուրանոցի սենյակներից մեկից նույն հյուրանոցի հավաքարար Կարինեն, ում նախօրոք զգուշացրել էր, որ սենյակը մաքրելու կարիք չկա, մուտք է գործել սենյակ և սեղանի վրա դրված անձնագրի միջից գողացել է 1․500 ԱՄՆ դոլար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարինեն հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Կարինե Թ․-ն։
Գողության դեպք Երևանի «Ռեդ Բրիջ» հյուրանոցում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее