Գերմանիայում բուժման ընթացքում պատրիարքարանից գողացել են Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի կնիքը և ֆաքսիմիլեն,-այս մասին հայտարարել է վրաց աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատրիարքարանում աղբյուրների փոխանցմամբ՝ կնիքը և ֆաքսիմիլեն օգտագործվել են Գերմանիայում և Ավստրիայում փետրվարի 9-ին թեմերի ղեկավարներին նշանակելու համար: Նշվում է, որ եթե պատրիարքը մահանար վիրահատության ժամանակ, պատրիարքարանում պետք է հայտարարեին ժառանգորդին:
«Դա կլիներ, իհարկե, պատրիարքի կեղծված հրամանը»,- նշել է աստվածաբանը:


