▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գովեստի խոսքերից զատ նաև մեղադրական խոսքեր եմ լսել. Սերգեյ Թովմասյան

Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է դերասան Սերգեյ Թովմասյանը:

-Պարոն Թովմասյան, մեր զրույցը սկսենք «Քավարան» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էիք բավականին հետաքրքիր հերոսի. Սկզբում հեռուստադիտողին հավատացրիք, որ հերոսներից ամենաանմեղն եք, ապա բոլորին անակնկալի բերեցիք, երբ պարզվեց, որ կասկածելի մարդասպանը դուք եք: Կխնդրեմ մի փոքր պատմել այստեղ կատարած Ձեր աշխատանքի մասին:

-   Նախ պետք է ասեմ, որ երբ հրավեր ստացա «Քավարան» հեռուստասերիալից, սցենարից մի հատված կարդալուց հետո, ուզում էի հրաժարվել նկարահանվել, որովհետեւ ինձ թվաց թե, նա մանյակ է, ով ուզում է բոլորին տանջամահ անել, բայց ավելի ուշ պարզվեց, որ նա ուներ իր դրդապատճառները: Եվ չնայած ես ու այդ հերոսը չունենք որեւէ ընդհանրություն մեր աշխարհընկալման ու տեսակի առումով, այնուամենայնիվ, համաձայնեցի ու ըստ արձագանքների՝ կարծես թե ընդունվեցի: Իրականում ես չէի պատկերացնում, որ այս ֆիլմը այսքան մեծ արձագանք կունենար, ի դեպ՝ գովեստի խոսքերից զատ, այս ընթացքում նաեւ մեղադրական խոսքեր եմ լսել, քանի որ մեր հասարակությունը սովորություն ունի կերպարին ու դերասանին նույնացնել:

-Այստեղ դուք թերեւս միակ ավագ դերասանն էիք, հետաքրքիր է՝ երիտասարդների հետ աշխատանքն ի՞նչպես էր ընթանում, ի՞նչ գնահատական կտաք նրանց աշխատանքին:

-    Ես միշտ ասում եմ՝ մինչեւ հոգիս չփչի, չեմ դադարի սովորել, ու կարծում եմ, որ մարդն անկախ տարիքից պետք է անդադար սովորի: Ես սովորում եմ ամենափոքր երախայից, բնությունից եւ, առհասարակ, ամեն ինչից: Ինչ վերաբերվում է երիտասարդ դերասաններին, պետք է ասեմ, որ մենք շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք:  Ինձ շատ հետաքրքիր էր այս թիմի հետ աշխատելը: Իհարկե, չեմ թաքցնի, ընթացքում նաեւ իրենց խորհուրդներ եմ տվել, բայց նաեւ իրենցից սովորում էի, թե ինչպես պետք է մի բան չանել, կամ հակառակը` անել: Իսկապես, երիտասարդներն ինձ հաճելիորեն զարմացրին: Բնականաբար, ավելի երկարատեւ աշխատելու դեպքում, ավելի լավ որակ կարելի էր ստանալ, բայց, միեւնույն է, ես կարծում եմ, որ հաջողվեց:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее