▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գովազդի մասին» օրենքի նախագիծը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց կառավարության նախաձեռնած օրենքի նախագծի քննարկումը, որով նախատեսվում է սահմանափակել շահումով խաղերի ու բուքմեյքերական ընկերությունների գովազդը:

Հանձնաժողովի նիստում հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը վերաբերում է շահումով խաղերի ու բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակմանը:

Նախորդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ում քննարկում է անցկացվել, հրավիրել են թե մեդիա ոլորտի, թե գովազդային շուկայում գործող ընկերությունների ներկայացուցիչներին, լսել նրանց կարծիքները, նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիտողությունները:

http://asekose.am/filemanager/uploads/2019/10/week-2/aj.jpg.jpg

«Եվ գտնում ենք, որ կարելի է մինչև հանձնաժողովի նիստում եզրակացություն տալը որոշ բարելավումներ կատարել նախագծում»,- ասաց Թունյանը:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն էլ հաստատեց, որ իսկապես նախորդ օրն այս հարցով արդյունավետ աշխատանքային քննարկում են ունեցել և եկել են այն եզրահանգման, որ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն կա:

«Համակարծիք ենք այն մոտեցմանը, որ որոշակի ժամանակ շարունակենք քննարկումները, որ սահմանափակումները հնարավորինս առանց դժվարությունների հնարավոր լինի հաղթահարել»,- ասաց փոխնախարարը:

Նախագծի քննարկումը հետաձգեց մինչև 2 ամիս ժամկետով:

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее