▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուգուշը ժամանել է Երևան և ուշագրավ գրառում կատարել համացանցում

Իրանցի երգչուհի Հաբրահայթ Գուգուշն արդեն Երևանում է. վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու լեգենդար երգչուհու մենահամերգը: Սա Գուգուշի առաջին կենդանի մենահամերգն է Հայաստանում: Երգչուհին շատ սիրված է հայ հանդիսատեսի կողմից: Նա հայտնի դարձավ ԽՍՀՄ-ում «Երկար գիշեր» ֆիլմում իր դերով։ Ինչպես երեւում Instagram–ի իր էջում կատարած գրառումից, երգչուհու համար համերգը նույնպես շատ սպասված է: Գրառումը մակագրված է #finally (վերջապես) եւ #historyinthemaking (կերտելով պատմություն), #Armenia, #Yerevan հեշթեգերով եւ ունի ավելի քան 56.328 հավանություն:

Երգչուհին Կաննի, Սան Ռեմոյի, World Music Awards-ի եւ մի շարք այլ համաշխարհային փառատոնների մրցանակակիրն է եւ միշտ առանձնացել է հայկական երաժշտության հանդեպ իր սիրով: Նա բազմիցս կատարել է երգեր հայերենով, ինչի համար հաճախ քննադատվել է ադրբեջանական մամուլի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее