▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսում ընտանիքի անդամները թունավորվել են պահածոյացված ծաղկակաղամբից ու տեղափոխվել հիվանդանոց

 

Հունվարի 29-ին, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աղիքային վարակ` հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 37-ամյա Մարինե Բ.-ն, 14-ամյա Գարիկ Ս.-ն, 58-ամյա Թամարա Ս.-ն և 39-ամյա Վալերիկ Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, նշված անձինք իրենց տանն ընթրիքի ժամանակ կերել են պահածոյացված ծաղկակաղամբ, ինչից հետո տեղափոխվել են հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее