Blognews.am-ը գրում է. «Վիտամին ակումբից» հայտնի դարձած Գոռ Բարսեղյանը, ով վերջերս Արա Կազարյանի հետ վարում էր «Արմնյուզ» հեռուստաընկերության «Ուշ երեկոյան» հաղորդաշարը, օրերս հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ հրավեր ունի նկարահանվելու «Ֆուլ հաուս» սիթքոմում։
Այս առիթով կայքը կապ է հաստատել «Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրսյանի հետ, ով նշել է, որ տեղյակ չէ, որ Գոռը խաղալու է իր նախագծում։
«Ես առաջին անգամ լրագրողներից եմ լսել, որ Գոռը խաղալու է «Ֆուլ հաուսում»։ Նախ՝ մենք արդեն հայտարարել ենք ովքեր են լինելու նոր կերպարները։ Այդ տղայի մասին խոսակցություն նույնիսկ չի եղել, որովհետև էպիզոդիկ դերերի համար մենք եթերաշրջանից առաջ դերասաններ չենք ընտրում։ Սցենարն էլ այդքան երկար գրված չէ։ Այն, ինչ գրել ենք, արդեն նկարել ենք, թե ինչ կլինի 5 սերիա հետո, ոչ ոք չգիտի։ Ասեմ ավելին՝ եթե նույնիսկ իմանան էլ, մենք նախապես ոչ մի կեպարի վրա ոչ մի դերասանի չենք հաստատում։ Իր վերաբերյալ նույնիսկ խոսակցություն չի եղել։ Միակ մարդը, ով կարող է «Ֆուլ հաուսում» նկարվելու վերաբերյալ խոսել ինչ-որ մեկի հետ, դա ես եմ, իսկ ես ոչ ոքի հետ չեմ խոսել»։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում