▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռը միշտ ասում էր` հայ ոստիկանների կյանքին մեռնեմ ու իրենց ձեռքով էլ սպանվեց. Գոռի մայրը մանրամասներ է պատմում

 

Armlur.am-ը գրում է. Երևանում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի ծնողները Հայաստան են եկել դեպքի մասին իմանալուց անմիջապես հետո: Կայքը զրուցել է Գոռ Հակոբյանի մոր` տիկին Հասմիկի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձավ որդու մասին տարբեր հրապարակումներին:

«Միայն մի բան գիտեմ` իմ երեխան գնաց. ինչ էլ որ խոսենք,  իրան չենք փրկի: Չարախոսները սուտ բաներ են խոսում՝ առանց հասկանալու»,- նշել է նա:

Տիկին Հասմիկը կայքի հետ զրույցում չի թաքցրել, որ ԱՄՆ-ում իր տղան հայտնվել է տարբեր պատմությունների մեջ, թմրանյութեր է օգտագործել, սակայն ինքը մարդասպանության համար երբեք չի դատապարտվել:

«Ինքը լավ սովորող է եղել ժամանակին, հետո ընկավ վատ շրջապատի մեջ, սկսեց անկարգություններ անել:  Բայց ինքն ընդհանրապես հայերին շատ ա օգնել, մեր հայ ազգին: Ով որ նեղության մեջ ա եղել, ինքը հասել է, օգնել է, հարցերն է լուծել: Տարբեր պատմությունների մեջ է նա եղել ու միշտ ուրիշների պատճառով, նպատակն էլ օգնելն է եղել: Ինքը հանցագործ նպատակներ չի ունեցել, որ գնա, փողը վերցնի, բերի, տուն սարքի»,- նշել է նա` հավելելով, որ Գոռը բանտում է եղել այլ հանցագործության համար, ոչ թե սպանության:

Գոռ Հակոբյանի մայրը պատմել է, որ տղան ԱՄՆ-ից Հայաստան է եկել մոտ վեց ամիս առաջ, երբ նրան արտաքսել են ԱՄՆ-ի բանտից:

«Երբ ինքը եկավ, մենք մեկ ամիս հետո եկանք, որ իրան շոր բերենք, տեղավորենք: Ինքն ԱՄՆ-ում քոլեջ էր գնում, այստեղ պատրաստվում էր Ամերիկյան համալսարան դիմել, շատ էր սիրում սովորել»,- հավելել է մայրը:

Նա հերքել է, թե իր տղան թմրամիջոցների առուվաճառքով է զբաղվել:

«Ինքն ամեն օր ինձանից փող էր խնդրում: Ես այդպես թմրանյութերի առուվաճառքով զբաղվող առաջին անգամ եմ տեսնում, որ ինքն իր ծնողներից էր փող խնդրում: Եթե նա զբաղվեր նման գործով, ապա պետք է լիներ միլիոնատեր, բայց ինքը մինչև վերջին րոպեն ինձանից փող էր ուզել, ու ես ամբողջ ինֆորմացիան ունեմ, թե որ օրը ինչքան փող եմ ուղարկել»,– հավելել է նա:

Տիկին Հասմիկը նշել է, որ Գոռը պատանդառված աղջկա մասին իրենց շատ բաներ չի պատմել, միայն ասել է, թե ընկերուհի ունի:

«Դե ինքը շատ էր ընկերուհիներ ունենում, միշտ փոփոխում էր, սա էլ վերջինն էր: Մենք որ գնացինք, ինքը դրանից հետո է ծանոթացել այդ աղջկա հետ: Այդ աղջկան չեմ տեսել, բայց տարբեր բաներ եմ լսել, չգիտեմ՝ մարդիկ ճիշտ են խոսում, թե ոչ: Բայց տարբեր լուրեր են տարածվել, թե ինքը ոստիկանության հետ է աշխատում, դեղերի, պատմությունների մեջ է: Էնքան աղջիկներ են եղել, իր համար մեկ էր՝ թե ով կլիներ իր կողքին», – կայքի հետ զրույցում ասել է Գոռի մայրը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее