▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Վարդանյանը՝ բերման ենթարկվելու մասին

Գոռ Վարդանյանին բերմա՞ն են ենթարկել

Life.panorama.am-ը գրում է.

Ըստ տարածված լուրերի` այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին: Այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին:

Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասան, ռեժիսոր Գոռ Վարդանյանի հետ, ով նշեց, որ վատառողջ է ու նշված հարցի շուրջ ավելացրեց.

«Այս լուրերը չեն համապատասխանում ճշմարտությանը, նման բաներ չկան: Հիմա դատավարություն է ընթանում, թող ավարտվի, խոստանում եմ մանրամասն խոսել»:

Հարցին, թե ինչու այսօր նա չի ներկայացել դատական նիստին, պատասխանեց.

«Ես այսօր վատառողջ եմ, գրիպ եմ, այդ իսկ պատճառով չեմ գնացել դատարան, բայց իմ փաստաբանը դատարանին տեղյակ է պահել. ես չեմ հասկանում, թե լրատվամիջոցները ինչո՞ւ են նման լուրեր գրում ու տարածում»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее