▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Պետրոսյանն ու Մերի Ներսիսյանը սիրո տոնին հաճելի ծուղակն են ընկել

Life.panorama.am-ը գրում է. Հայ Առաքելական եկեղեցում այսօր նշվում է Երիտասարդների և սիրո բարեխոս, ամենասիրված սրբերից Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը:

Այս առիթով կայքը անակնկալ է պատրաստել՝ առաջրկելով հայտնի զույգերին իրարից գաղտնի եւս մեկ անգամ միմյանց սեր խոստովանել:

Հաղորդավար, ռեժիսոր Գոռ Պետրոսյանի եւ հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի սերը վաղուց անցել է անհրաժեշտ փորձությունները, նրանք սիրում են իրար ու դա է ամենակարեւորը: «Սիրո ուժն է անմահ» հայտնի ասույթը այս գեղեցիկ զույգն արդեն տասը տարի ամեն օր իր օրինակով ապացուցում է:

Գոռ Պետրոսյանի գեղեցիկ սիրո խոստովանությունը սիրելի կնոջը՝

- Դու ինձ միշտ հարցնում ես.-«Սիրու՞մ ես ինձ»,- ու ես պատասխանում եմ.-«Այո»,- բայց ես ստում եմ... Ես քեզ չեմ սիրում, ես ապրում եմ քեզնով, ապրում եմ քեզ համար: Ուզում եմ, որ շատ աղջիկներ ունենաք, որովհետև նրանք այս կամ այն չափով նման կլինեն քեզ ու աշխարհում մի փոքր կշատացնեն քո տեսակը: Ես վայելում եմ կյանքը, քանի որ դու սիրում ես ինձ: Ես երջանիկ եմ, քանի որ ես սիրում եմ ՔԵԶ:

Դե իսկ Մերի Ներսիսյանն էլ հետ չի մնում՝ կարծելով, որ միայն ինքն է այսօր մեր միջոցով անակնկալ մատուցելու սիրելի ամուսնուն, նա շատ ջերմորեն խոստովանում է.

- Ուղիղ 10 տարի առաջ ինձ բախտ վիճակվեց կյանքում առաջին անգամ զգալ՝ ինչ է սերը: Այն տիեզերական, պոետիկ կամ հեքիաթային չէր, այն ուներ քո դեմքը, քո ձայնը, քո հայացքն ու քո ջերմությունը: Ես սիրում էի ու սիրված էի աշխարհի լավագույն տղամարդու կողմից: 10 տարի հետո, հենց հիմա ու հենց այսօր ուզում եմ ասել, որ սիրում եմ ավելի քան երբևէ, ավելի քան 18, 20, 25 տարեկանում կարող էի: Դու նման չես բոլորին, դու բացառիկ ես....դրա համար էլ վարակված եմ քեզնով ու երջանիկ դրա համար: Սիրում եմ քեզ, Գոռ:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее