▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհար Իգիթյանը, Արմեն Խանդիկյանն ու Արթուր Ութմազյանը հայտնվել են դատարանում

1in.am-ը գրում է. Երևանի Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, նրա կինը՝ դերասանուհի Գոհար Իգիթյանը և դերասան Արթուր Ութմազյանը ապրիլի 18-ին հայտնվել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նրանք որպես վկա հարցաքննվում էին իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործի շրջանակներում:

Ժողովրդական արտիստներն ու արվեստի վաստակավոր գործիչները եկել էին դատարան, որպեսզի պատմեին իրենց մտերիմ կանադահայ տիկնոջ՝ 81-ամյա Արփի Մերասի անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները:

Եթե ընդհանրացնելու լինենք երեքի ցուցմունքներն էլ, ապա արտիստներն ասացին, որ իրենք վստահ են, որ Արփի Մերասը իր անշարժ գույքը վաճառելու մտադրություն չի ունեցել: Նաև նշեցին, որ Մերասը անվերապահորեն վստահել է Մարինա Պողոսյանին: Միևնույն ժամանակ, թե՛ Խանդիկյանը, թե՛ Իգիթյանը և թե՛ Ութմազյանը տեղյակ չեն եղել, որ իրենց մտերիմ Արփի Մերասը անշարժ գույքը վաճառելու լիազորագիր է տվել Մարինա Պողոսյանին, այն էլ՝ երեք անգամ, 2008, 2010 և 2012 թվականներին:

Թե Մերասն ինչու է դերասանական կազմից գաղտնի պահել լիազորագիր տալու մասին փաստը՝ դատարանում չպարզաբանցվեց: Հիշեցնենք, որ Արփի Մերասն իր ցուցմունքում նշել է, թե իր կարծիքով ինքը լիազորագիրը տվել է տունը վերանորոգելու նպատակով: Լիազորագրերի բովանդակությունը, սակայն, փաստում է, որ Արփի Մերասը սկսած 2008 թվականից Մարինա Պողոսյանին լիազորել է վաճառել բնակարանը: Ավելին, 2012 թվականին իր տված լիազորագրի ներքո Մերասը ձեռագիր ավելացրել է, որ լիազորում է Մարինա Պողոսյանին վաճառել և գրավադրել անշարժ գույքը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее