▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը «Եվրատեսիլը» «Զինուժ»-ից չեն տարբերում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Երեկ կայացավ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մեզ համար մրցույթը մեկնաբանում էին Հայաստանի վաստակավորները՝ Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը: Ու ինչպես միշտ, մեր հաղորդավարները «փայլեցին» հաղորդավարական էթիկային տիրապետելու իրենց հմտություններով: Եվ դրա արդյունքում այսօր հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցում գլխավոր հերոսներ են դարձել: Հասկացանք՝ հայ եք, հայրենասեր եք, բայց գոյություն ունեն միջազգային մրցույթների լուսաբանման կանոններ, որոնք ընդհանուր են բոլորի համար, և ամենևին կարիք չկա այդ կարևոր պահին կեղծ հայրենասիրական զեղումներին տրվելու: Պաթոսը թողեք մի կողմ, խնդրում եմ ձեզ, ի՞նչ է նշամակում երկրի անունը (թեկուզ և թշնամի երկիր) հայտարարելուց հետո, «

Եվրատեսիլը» մի կողմ թողած, Շուշիի ազատագրումից ու հայոց բանակի հզորությունից խոսել: Դա էլ քիչ չէ, Արծվիկի՝ ֆինալ անցնելը մայիսյան հաղթանակ հռչակել: Դուք «Զինուժ» չեք վարում, ընդամենը երգի մրցույթի մեկնաբաններ եք, բարի եղեք, թարգմանեք ու մեզ ներկայացրեք երգի ու երգչի մասին տեղեկություններ: Երկրի ու բանակի հարցը թողեք ավելի կոմպետենտ մարդկանց: Վերջապես սովորեք տարբերել կարևորը անկարևորից:

ԿրիԾիկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее