Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ու նրա ընտրյալը` Վահիկ Մարտիրոսյանը ամիսներ առաջ եկել էին Երևան` իրենց հարսանեկան արարողությունը անցկացնելու:
Այս կարևոր իրադարձությանը մասնակցելու նպատակով Երևան էր եկել նաեւ Գոհարի թիմից, ադրբեջանցի ոճաբան Նազիլյա Մեխտիևան, ով այսօր նշում է իր ծննդյան օրը:
Գոհարն ամուսնու եւ մյուս աշխատակցուհիների հետ շնորհավորել է ընկերուհու տարեդարձը՝ «Happy Birthday» երգելով նրա համար։ Վերջում Նազիլյան լսել է բազմաթիվ շնորհավորանքներ, իսկ Գոհարը հայերեն նաև ավելացրել է «առողջություն և փող». այնուհետեւ հայուհին թարգմանել է ասվածը հոբելյարի համար։
Հիշեցնենք, որ Նազիլյա Մեխտիևայի այցը մեծ աղմուկ էր բարձրացրել աղջկա հայրենակիցների շրջանում եւ ադրբեջանական մամուլում։ «Ինչպես կարելի է մոռանալ սեփական երկրի պատմությունը», «Երբ են սրա նմանները մեռնելու», «Իսկ նրանք հետո կգան Ադրբեջան, ասես ոչինչ չի եղել», «Նա գնացել է մի երկիր, որտեղ մեր Ղարաբաղն անվանում են իրենցը», «Սա ուղղակի խայտառակություն է», «Այս դավաճանի մուտքն Ադրբեջան, պետք է արգելել, «Ադրբեջանի կառավարությունը պետք է պատժի նրան»... ահա այս և այլ մեկնաբանություններով էին այդ օրերին ողողված ադրբեջանուհու լուսանկարները