Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ սկսվել են Գնունու շուկայի առաջին շարքի տաղավարների ապամոնտաժման աշխատանքները։
Աշխատակիցները լրագրողներին հայտնել էին, որ չեն հասցրել կրպակներից շատ իրեր դուրս բերել, քանի որ քիչ ժամանակ է եղել իրենց տրված, նրանք դժգոհել են նաև, քանի որ տարիներ շարունակ տաղավարները վարձակալել ու հարկեր են վճարել։
«Քաղաքապետարանը շուրջ 3-4 ամիս բանակցություններ է վարել Երևանի Գնունու շուկայի տնտեսվարողների հետ, բոլորն իրազեկվել են նախատեսվող քանդման աշխատանքների մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։
Նշվեց նաև, որ ապամոնտաժման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով կբռնագանձվեն ինքնակամ կառույցն իրականացրած անձանցից:
Հարցին՝ ճի՞շտ է, որ տաղավարները քանդում են, տեղը էլիտար շենքեր կառուցեն, Խոջայանը պատասխանեց, որ դրանք ենթադրություններ են, նման ծրագիր չկա։
***
«Մարդկանց հացից զրկեցին»,- լրագրողների հետ զրույցում ասում է Գնունու շուկայի տաղավարների քնդմանը հետևող քաղաքացին․ «Էսքան մարդ մնաց գործազուրկ, ընտանիքները՝ առանց հացի։ Պարոն քաղաքապետն ասում էր՝ ասեք, կանենք։ Ընտրեցինք, որ քանդեն։ Ժողովրդի հերն անիծում են, մեղք են։ Մարդկանց հնարավորություն չեն տալիս, որ ապրեն, ամոթ քաղաքապետին»,- ասաց քաղաքացին։ |
***
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը քանդում է, բայց ի՞նչ է կառուցում փոխարենը *** Գնունու շուկայի տարածքի ապամոնտաժված կրպակների տերերին այլընտրանք չի առաջարկել, ԱրմենիաSputnik–ին ասաց կրպակատերերից մեկը` Սուրիկ Մանուկյանը, որը 20 տարուց ավելի է կրպակ ունի այդտեղ։ «Տարածք չկա, մեզ որևէ այլ տարածք չեն խոստացել։ Պիտի գնանք մեր տներում նստեք։ Հազիվ գիշերը հասցրել ենք ապրանքը հանել, տանել տուն։ Բանկից վարկերը վերցրել ենք, հիմա ոնց ենք մուծելու, չգիտենք»,–ասաց նա։ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տնտեսվարողներին այլ տարածք տրամադրելը դեռ չի քննարկվել։ Նրա խոսքով` կան կրպակատերեր, որոնք ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնց ժամկետն ավարտվել է։ |