Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը դեռ չի մարել:
խումբ է ստեղծվել, որը տարածել է հետեւյալ հայտարարությունը.
Հավաստի տեղեկություններ ունենք, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վիճակը շատ ծանր է։
Եթե մի քանի օր էլ շարունակվի, ապա կարող ենք կորցնել ամբողջ արգելոցը։ Օգոստոսի 14-ին ժամը 9։00-9։30-ը հավաքվում ենք Սարյանի արձանի մոտ, որպեսզի գնանք օգնության։ Խնդրում ենք բոլոր նրանց ովքեր ֆիզիկապես պատրաստված են և կարող են օգնել՝ միանալ այդ աշխատանքներին։
Շատ լավ կլինի, որ լինեն անձնական մեքենաներով մարդիկ, ովքեր կապահովեն նաև կամավորների տեղափոխումը Ուրցաձոր։
Եթե այդ ժամին չեք կարող, բայց ցանկանում եք միանալ, ապա կարող եք միանալ ինքնուրույն հետո՝ երբ ձեզ հարմար է։ Ձեր հետ վերցրեք ուտելիք և խմելու ջուր, եղեք հարմար զգեստով ու ոտնամաններով, նաև մեծ անպետք հաստ շորի կտոր, որով կարելի է հանգցնել կրակը։
Ունեցեք նաև ճանապարհածախս ամեն դեպքում։
Հարցերի դեպքում զանգեք` 091(093) 534959, 099 530588, 093 402849
Հավելենք, որ այնուամենայնիվ, պատկան մարմինները նման կոչով քաղաքացիներին չեն դիմել:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության Զիմա կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:
Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:
Օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:


