▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնալով Միացյալ Նահանգներ` կյանքս զրոյից սկսեցի. Էդգար Ռոստոմյան

Life.panorama.am-ը գրում է.

«Իմ և Նադեժդայի` հայրենիք վերադառնալու ամենակարևոր պատճառը կարոտն էր»,- նշում է ավելի քան երեք տարի ԱՄՆ-ում իր գործունեությունը ծավալող Էդգար Ռոստոմյանը, ով «Armenoids» խմբի հիմնադիրն է:

Կայքը զրուցել է Էդգարի հետ` Հայաստանից հեռանալուց հետո ունեցած դժվարությունների, հիասթափությունների, հետագայում հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելու առաջարկների, ներկայիս գործունեության և անձնական կյանքի մասին:

«3 տարի և մի փոքր ավելի ես և Նադեժդան մեր հայրենիքում չէինք եղել: Պետք է նշեմ, որ ամիսներ առաջ տեղի ունեցած ցավալի դեպքերը լուրջ ազդեցություն ունեցան մեզ վրա: Մենք հենց այդ օրերին էինք ուզում լինեինք Հայաստանում, բայց, ցավոք սրտի, ինչ-ինչ պատճառներով մեր այցը փոքր-ինչ հետաձգվեց: Այնուամենայնիվ, մենք այսօր այստեղ ենք և պետք է նկատեմ, որ Երևանում գտնվելու առաջին օրերի ընթացքում ես և կինս մեծ անակնկալի եկանք. մենք հասկացանք, որ անկախ երկրի ներսում եղած բարդություններից, անկախ արտաքին և ներքին ճնշումներից, անկախ վերջին պատերազմական օրերից, Երևանը բոլորովին այլ շունչ է ստացել, շատ ավելի գեղեցիկ է դարձել: Նկատելի է, որ այսօր հայ աղջիկներն ավելի խնամված ու գեղեցիկ են դարձել: Այս առումով, հավատացեք, մենք մեծ ոգևորություն ապրեցինք,- մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց Էդգար Ռոստոմյանը, ով Հայաստանում կմնա մոտ 1,5 ամիս:

Էդգարը պատմեց, որ արդեն հասցրել է վերսկսել իր երաժշտական գործունեությունը, միևնույն ժամանակ հավատացրեց, որ չնայած երկարատև դադարին, երբեք էլ չի հեռացել երաժշտական ասպարեզից, պարզապես վերջին տարիներին իր հաջողությունները կապված են եղել ամերիկյան ֆիլմարտադրություն մտնելու հետ.

«Այս պահին համագործակցում եմ շատ տաղանդավոր երիտասարդ մի երաժշտի` Աբրահամ Մկրտչյանի հետ: Այնպես ստացվեց, որ վերջին տարիներին ես իմ ժամանակի մեծ մասն անցկացրի ֆիլմերի նկարահանման հրապարակներում: Բայց այս ամենով հանդերձ` երբեք տարբերություն չեմ դրել երաժշտության և դերասանական գործունեության մեջ»,- նկատեց դերասանը` տեղեկացնելով, որ շուտով իր երաժշտասեր երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ.

«Ներկայումս ունեմ նախօրոք ծրագրված նպատակ և միջոցներ, որոնք ներդնելու եմ նոր երաժշտական նախագծի ստեղծման համար: Եվ քանի որ, «Armenoids»-ի տեսահոլովակները հասարակության համար հետաքրքիր են եղել ոչ միայն իրենց երաժշտությամբ, այլ նաև գրաֆիկական լուծումներով, մենք, պահպանելով ավանդույթները, շուտով հանդիսատեսի դատին կհանձնենք նոր տեխնոլոգիաներով նկարահանած տեսահոլովակ»,-ասաց Էդգարը:

Նրա խոսքով` այս տեսահոլովակով սկիզբ կդրվի փոքր-ինչ գլոբալ նախագծի, որի շնորհիվ իրենք կփորձեն հանդես գալ ոչ միայն Հայաստանի սահամանների և սփյուռքահայության, այլև` արտերկրացիների համար.

«Քանի որ վերջին տարիներին ԱՄՆ-ում լուրջ կապեր եմ հաստատել շատ կազմակերպությունների հետ, կփորձեմ իրենց օգնությամբ և իրենց հետ միասին իմ գործունեությունն էլ ավելի ընդլայնել»,- նշեց Էդգար Ռոստոմյանն ու ավելացրեց.

 «Այսօր չափազանց ուրախ և հպարտ եմ, որ կարող եմ ինչ-որ բանով ծառայել հայրենիքիս` օգտագործելով իմ կապերը: Հայաստան գալուց առաջ ես և կինս մասնակցեցինք բարեգործական մեծ ֆեշն ցուցադրության, որի ընթացքում հանդիսատեսին ներկայացանք Արցախի ազգային տարազներով: Իսկ արդեն ցուցադրությունից հետո գոյացած ողջ գումարը բարեգործական հիմունքներով ուղղվեց Արցախի մեր ազատամարտիկներին և բանակին»:

Ի դեպ՝ երգիչ-դերասանը պատմեց նաև, որ շատ շուտով Երևանում կմեկնարկի մի նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները, որոնց մանրամասների մասին սակայն, Էդգարը գերադասեց դեռևս չխոսել.

«Միայն մեկ բան կարող եմ ասել՝ ապրիլյան օրերին կատարված իրադարձությունները և հայ զինվորի հերոսություններն անպայման ներկայացված են լինելու այս նոր ֆիլմում, ինչը, կարծում եմ, հետագայում մեծ արձագանք կստանա»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее