▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնաճ կլինի.Բնակչությունն ակնհայտորեն տուժելու է

«Մասնավոր սեկտորում ձեռնարկությունների թիվը մոտ 7000-ով ավելացել է և զբաղված մարդկանց թիվը հասել է 330.000-ի: Նակինում 290.000 էր: Այստեղից հետևություն, որ գործազրկության թիվը 18 տոկոսից 1-2-ով կարող է նվազել: Այս հաշվակրը դեռ պետական մարմինները չեն ներկայացրել, բայց կարծում եմ, որ իմ ասած թվերին մոտ կլինի: Չի նվազել աղքատության թիվը, պատճառներից մեկն էլ գնաճն է: Կենտրոնական բանկն ունի լուրջ դերակատարություն: Դրամավարկային քաղաքականությունը պետք է ճիշտ կիրառվի: 2018թ.բյուջեում գրված է 4.5 տոկոս գնաճ: Բնակչությունն ակնհայտորեն տուժելու է»-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա փոխանցմամբ՝ առաջընթաց կա արդյունաբերության ոլորտում:

«Հայաստանը պողպատյա խողովակներ է  արտադրում, որոնք օգտագործվում են շինարարության մեջ, ջրամատակարարման համակարգերում, ջերմոցների կառուցման մեջ: Ավելացել է նաև ստվարաթղթե արկղերի, էլեկտրական հաշվիչների արտադրությունը: Տուրիզմի շնորհիվ զգալի աճ է գրանցվել նաև անկողնային սպիտակեղենի արտադրության ոլորտում, քանի որ հյուրանոցներին են շատ մատակարարում, լվացող-մաքրող միջոցների դեպքում նույնպես աճ կա»,-նշեց Գագիկ Մակարյանը՝ հավելելով.

«Տուրիզմը կարող է փրկող օղակ լինել, ուստի պետք է աշխատանքներ տանել այդ ուղղությամբ, լավ ծառայություններ  մատուցել, թանգարանները, պատմական վայրերը մշտապես պահել ուշադրության կենտրոնում»:

«Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահի փոխանցմամբ՝ դրական տեղաշարժ է նկատվում նաև ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարում:

«Հետընթաց կա գյուղատնտեսության ոլորտում: Նոր տեխնոլոգիաներ, գործիքներ են անհրաժեշտ: Շատ ռիսկեր կան՝ կլիմա, ջրի ռեսուրս, պարարտանյութ, սերմեր և այլն»,-նկատեց Գագիկ Մակարյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее