Ես երբեք չեմ տեսել, որ կաշառակերի երեսին ժողովուրդը թքի: Ես առաջարկում եմ ժողովրդի մեջ ներդնել այդ զգացումը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանը:
Մանուկյանի խոսքերով, կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն չի լինի, եթե ժողովուրդն իր մեջ չատի կոռուպցիան ու կոռուպցիա ստեղծողներին։
Մանուկյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկը առաջին ու երկրորդ նախագահների կողմից մերժելու մասին՝ հայտարարելով, որ Քոչարյանը մերժել է առաջարկը, քանի որ երկուսն էլ չեն սիրում հանրությանը, մեկի համար հանրությունը ժեխ է, անգրագետ. «Մյուսի համար… չգիտեմ, ես երբեք լավ չեմ հասկացել մեր առաջին նախագահին, չեմ էլ հասկանում:
Չեմ հասկանում, թե ինչու չեն գալիս: Վախենո՞ւմ եք, գնացեք մոմ թափողի մոտ»,-ասաց նա՝ հավելելով, որ հարցերի պատասխան լսելու ցանկություն ունի, նման ցանկություն ունի նաև հանրությունը:
Մանրամասները՝ Analitik.am-ի տեսանյութում
Դիտեք նաև՝