▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնացեք ձեր մեռելին տեր կանգնեք». Կոտայքում եղբայրը քրոջը դաժանաբար սպանելու փորձ է արել

1in.am-ը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Ազիզ Խ.-ի գործի դատական քննությունը:

37-ամյա Ազիզին մեղադրանք էր առաջադրված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Ազիզի բարեկամուհին է:

Ըստ մեղադրանքի՝ Ազիզը, իմանալով, որ իր բարեկամուհի Մայան (անունը փոխված է)  «արտաամուսնական կապի մեջ է» համագյուղացի եղբայրների հետ, վճռել է «ադաթի պահանջով» բարեկամուհուն զրկել կյանքից:

2016 թվականի մարտի 9-ին, ժամը 17-ի սահմաններում բարեկամուհուն ամուսնու տուն տանելու պատրվակով Ազիզը նրան նստեցրել է տաքսի, տարել է իրենց գյուղից հարևան գյուղ տանող ավտոճանապարհին գտնվող կիսաքանդ շինություն, որտեղ նախապես իր հետ վերցրած որսորդական դանակի բռնակով, ապա և դանակի շեղբով հարվածներ է հասցրել Մայայի դեմքին ու մարմնի այլ մասերին:

Տեսնելով, որ Մայան անշարժ ընկած է, Ազիզը թողել-հեռացել է, մտածել է, թե սպանել է նրան: Սակայն, ըստ մեղադրանքի, նա հանցավոր արարքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքների բերումով՝ Մայան կարողացել է մի կերպ հասնել ավտոճանապարհին, նկատվել է անցորդների կողմից, շտապօգնություն է հրավիրվել, ու տուժողը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվել:

Առաջադրված մեղադրանքում Ազիզ Խ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ այնքանով, որ կատարել է օրենքով արգելված արարք, սակայն միաժամանակ նշել է, թե «ավանդույթների համաձայն», իր կարծիքով, կատարել է  ճիշտ արարք… Ամբաստանյալը պնդել է, թե բարեկամուհուն սպանելու դիտավորություն չի ունեցել, եթե ունենար, կսպաներ, ոչ թե միայն մարմնական վնասվածքներ կպատճառեր:

Ըստ Ազիզի՝ դեպքից մեկ օր առաջ է ինքն իմացել, որ Մայան հեռախոսով խոսել է հարևանի տղայի հետ:

«Ադաթի» համաձայն՝ եթե ամուսնացած կինը նման քայլի է դիմում, նրան պետք է պատժեն: Քանի որ ոչ ոք Մայային չի պատժել, ինքն է որոշել պատժել:

Դեպքի օրը Մայային խաբել ու ասել է՝ պատրաստվի, տանում եմ ամուսնուդ տուն: Մայայի ու նրա եղբոր հետ համագյուղացու տաքսիով դուրս են եկել իրենց գյուղից: Հարևան գյուղի ճանապարհին մեքենան կանգնեցրել ու ճանապարհել է: Ոտքով շարժվել են դեպի կիսակառույց շենքը, ինքն ասել է, թե այնտեղ պիտի հանդիպեն մարդկանց հետ ու խոսեն Մայայի ճակատագրի վերաբերյալ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее