▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացել էինք ոգեշնչելու մեր երեխաներին, բայց ավելի շատ նրանք մեզ ոգեշնչեցին. Սարգիս Միքայելյան

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է, որ մայիսի 9-ի կապակցությամբ զրուցել է ռեժիսոր Սարգիս Միքայելյանի հետ, ով ապրիլի սկզբից Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների կենտրոնում էր.

«Շուշիի հաղթանակից անցավ 22 տարի և մենք կրկին նույն սկզբունքին ու գաղափարին ենք՝ մենք ազատագրել ենք հայկական հողերն ու այսօր էլ պատրաստ ենք մեր սեփական հողերին տեր կանգնել, ինչը բոլորովրին վերջերս ապացուցեցինք ազգովի: 22 տարի անց Ադրբեջանը կրկին փորձում է նույն նենգ ճանապարհներով պատերազմ հրահրել, որին մենք պատրաստ ենք ու եթե այս անգամ էլ փորձեն, միանշանակ վերջնական հակահարված կտանք, որից հետո նրանք դարերով չեն կարողանա ամոքել իրենց վերքերը: Խոսքերս ապացուցում է նախկինում կռված եւ այսօր սահմաններին կանգնած հայ մարտիկի ոգին: Ես օրերս եմ վերադարձել Արցախից, այնտեղ գտնվում էի Մարտունու դիրքերում ու ինձ համար անակնկալ կերպով մի բան նկատեցի՝ մենք գնացել էինք ոգեշնչելու մեր երեխաներին, բայց ավելի շատ նրանք մեզ ոգեշնչեցին: Մեր զինվոր տղերքն իրենց հայրենասիրությամբ, քաջությամբ ու պատրաստակամությամբ՝ պաշտպանելու հայրենիքը, ուղղակի ցնցեցին բոլորիս: Այս ամենից հետո որպես պատերազմ տեսած մարդ՝ ուղղակի կարող եմ հպարտանալ եկող սերունդով, վստահ եմ՝ մեր գալիք սերունդներն իրոք տեր կկանգնեն իրենց պապերի եւ հայրերի պաշտպնած հայրենիքին, մեր հողին ու ջրին»,- նշել է Սարգիս Միքայելյանը:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее