Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Անհետ կորած զինծառայողների հարազատները ժամանակ էին տվել ՊՆ-ին՝ կատարելու իրենց պահանջը, հանդիպելու ԳՇ պետի և Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Այս պահին իրավիճակը կրկին լարված է. ծնողները դրսից փակել են ՊՆ-ի դարպասները։ Ռազմական ոստիկանների ու ծնողների միջև քաշքշուկ սկսվեց։ «Ուզո՞ւմ ես բացենք դուռը, գնա էն վիժվածքին ասա, որ խոսքի տերը լինի»,- ասացին հավաքվածները: Դիտեք նաև՝ ՊՆ-ի դարպասների մոտ կտրուկ վատացել է Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը Նրա եղբայրը` Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին՝ Սարգիս Ղուկասյանը, անհետ կորած է։ Շտապօգնություն են կանչել։ ***
*** |
|
Այս պահին ՊՆ-ի մոտ լարված իրավիճակ է։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում էին ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հետ հանդիպում։ ՊՆ-ից առաջարկեցին հանդիպել փոխնախարար Արման Սարգսյանի հետ, սակայն ծնողները համաձայն չեղան․ «Ստորաբար խաբեցին մեզ, ասել էին՝ կգաք, ձեզ կընդունեն։ Հիմա խաբեցին, իրենց խոսքի տերը չեղան»,- ասաց ծնողներից մեկը՝ նշելով, որ Արման Սարգսյանին հարց չունեն տալու։ «Մինչև մեր վերջին շունչը պայքարելու ենք, պիտի իմանան, որ քնած չենք, ամեն օր պրպտում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հայրը։ *** |
|
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Պաշտպանության նախարարության շենքի մոտ են։ Նրանք պահանջում են ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հետ հանդիպում։ Օրեր առաջ ծնողները նույն պահանջով փակել էին ՊՆ շենքի մուտքն ու ելքը, սակայն նրանց տեղեկացրել էին, որ Ասրյանի հետ կարող են հանդիպել միայն աշխատանքային օրերին: «Մեզ հավաստիացրին, որ երկուշաբթի տեղի կունենա հանդիպում, ժամ չնշեցին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։ |