▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ ժողովի ձայնագրությունը

 

ՀՀ Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում է երեկ համացանցում հայտնված«ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովների ձայնագրությունը: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ համացանցում հայտնված ձայնագրությունում լսվում է, թե ինչպես «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկում ժողովը վարող անձը ցուցումներ է տալիս ընկերության աշխատակիցներին, կարդում է նրանց անունները՝ պահանջելով ձայներ հավաքել «ՍԱՍ Գրուպ»-ի հիմնադիր Արտակ Սարգսյանի օգտին։

Այն աշխատակիցները ովքեր ձայներ չեն հավաքել կամ քիչ ձայն են հավաքել արժանանում են կշտամբանքների, ընդհուպ սպառնալիքներ են հնչում նրանց հասցեին՝ աշխատանքից ազատելու կամ շատ ավելի վատ նրանց հետ վարվելու, իսկ ովքեր շատ ձայներ են հավաքել Արտակ Սարգսյանի օգտին՝ գովերգվում են ժողովը վարողի կողմից և ծափողջյունների արժանանում:
Բացի այդ շատ ձայներ հավաքած անձանց ժողովը վարողի կողմից խոստացվում էր Փարիզ՝ սիրո քաղաքի ուղևորվելու հնարարություն:

Նշենք նաև, որ Ազատություն ռադիոկայանին Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ Խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան այսօր ներկայացվելիք դիմումում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որպես ապացույց ներկայացնելու է նաև երեկ հրապարակված ՍԱՍ Գրուպի ժողովին արված ձայնագրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее