Armtimes.com-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր ստացել է Ազգային ժողովի պատգամավորների ստորագրություններով անձնական երաշխավորագիրը՝ Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին կայք տեղեկացավ դատախազության հանրային կապերի բաժնից, որտեղից խոստացան՝ նամակի քննարկման ընթացքի մասին առաջիկայում հավելյալ կտեղեկացնեն:
Արթուր Սարգսյանն արդեն 18 օր է՝ հացադուլի մեջ է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրի նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանինն ու Նիկոլ Փաշինյանինն է, որին միացավ եւս 24 պատգամավոր, իսկ ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը տեխնիկական պատճառներով չհասցրեց ստորագրել այդ ձեւաթղթի տակ եւ առանձին նամակ-երաշխավորագիր ուղարկեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ստորագրահավաքին մասնակցած պատգամավորները ՀԱԿ, Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, Ժառանգություն եւ Դաշնակցություն խմբակցություններից են:
Այս նախաձեռնությանը զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը եւս անձնական երաշխավորության վերաբերալ ստորագրահավաք էր նախաձեռնել: Այդ երաշխավորագրի տակ էլ ստորագրել են հետեւյալ անձինք՝ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), Թագուհի Թովմասյանը (Ժողովուրդ օրաթերթ), Արմինե Օհանյանը (Հրապարակ օրաթերթ), Արամ Հարությունյանը (Asekose.am կայք), Խաչատուր Սուքիասյանը (գործարար), Արթուր Իսպիրյանը (երաժիշտ), Արամ Աբրահամյանը (Առավոտ թերթ), Պետրոս Ղազարյանը (Կենտրոն TV), Անժելա Թովմասյանը (հայելի.ամ), Արմեն Դուլյանը (Կենտրոն TV), Ալեն Սիմոնյանը (ԵԼՔ դաշինք), Վարուժան Բաբաջանյանը (Past.am կայք), Փայլակ Ֆահրդանյանը (Araratnews.am կայք), Հովհաննես Ազոյանը (դերասան), Սաթիկ Սեյրանյանը (168 ժամ թերթ), Հայկ Գեւորգյանը (Հայկական ժամանակ) եւ այլք:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


