Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ անգամ գրել էի, որ Գլամուրը հայրենիք չունի, նա անբարոյական է իր դատարկության մեջ, նա գաղափարազուրկ է ու ենթարկվում է բացառապես փողին։
Ոչինչ չի փոխվել, դա իրոք այդպես է, ուղակի Իվետային ուզում եմ մի փոքր ուղղել
- դուք չեք երգել 7000 քաղաքական գործիչների առաջ, դուք մեծարել եք 7000 գլուխ հոտի իրենց առաջնորդով, դուք սպասարկել եք նեռին ու դրանով հպարտ եք, որ դուք եք ընտրվել նրան սպասարկելու համար։
Դուք ոչ առաջինն էիք, ոչ էլ վերջինն եք լինելու, դուք դարձաք շարքային սպասարկող, մինչդեռ կարող էիք չդառնալ այն, բայց դա ձեր ընտրությունն էր, ինչպես լուլույի պարագայում էր։
Դուք փաստորեն նույն լու լուն եք, ուղակի երգի ասպարեզում, ֆրանսիայում նմաններին կոլաբորանտ էին կոչում, ու պատերազմից հետո էլ իրենք երկար ժամանակ տարբերվում էին մնացածից, թե ինչպես էին տարբերվում, կարող եք կարդալ ինքներդ։
Ափսոս էր․․․․․․․․․․․
Ընդ որում, ոչինչ չէի գրի, եթե չկարդայի, որ նա նույնիսկ հպարտանում է արածով, դե ուրեմն լսեք նաև մեզ»։
Դիտեք նաև՝


