▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտնականները պարզել են, թե ինչու չի կարելի պաղպաղակ ուտել շոգ եղանակին

Գերմանացի գիտնականներն անց են կացրել մի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ շոգ եղանակին պաղպաղակ ուտելը կարող է վնասակար լինել առողջության համար: Պարզվել է, որ այս սառը աղանդերը կարող է գլխացավեր ու միգրեն առաջացնել:

Գիտնականները խորհուրդ չեն տալիս շոգ եղանակին դրսում պաղպաղակ ուտել, քանի որ սառը մթերքի գործածությունը կարող է հանգեցնել քմային զարկերակի բորբոքման, ինչի հետևանքով գլխուղեղը ստանում է համապատասխան իմպուլսները: Սա է պատճառը, որ միգրենից տառապող մարդիկ պետք է հրաժարվեն պաղպաղակից:

Բացի այդ, պաղպաղակը կարող է նպաստել նաև բերանի խոռոչում բակտերիաների տարածմանը, քանի որ սառեցնում է շնչառական ուղիները: Այս ամենի հետևանքով կարող են առաջանալ բազմաթիվ հիվանդություններ:

Սակայն մասնագետները նշել են, թե ինչ պայմաններում կարելի է պաղպաղակ ուտել: Նրանք խորհուրդ են տալիս սառը աղանդերն ուտել ոչ թե դրսում, այլ տանը կամ որևէ հաստատությունում, սակայն հարկավոր է սպասել, որպեսզի այն մի փոքր հալվի: Հարկ է նշել, որ գիտնականները պաղպաղակից հրաժարվելու կոչ չեն անում, քանի որ նախկինում ապացուցվել է, որ այն բարելավում է մարդու մտավոր կարողությունները:

Աղբյուրը` Past.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее